ՀԱԿ-ը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, և դրանով ցույց է տալու իր վերաբերմունքը Գալուստ Սահակյանի թեկնածությանը:
Այն հարցին` հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի պաշտոնում ավելի դաժան լինի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց.
«Էս վեց տարվա մեջ էնքան դաժան են եղել, մեր գլխով էնքան բան ա անցել, էլ կրակել են մեր վրա, բանտերում են տարիներով պահել, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչքան ստորություն հնարավոր էր, այս վեց տարվա մեջ արել են մեր հանդեպ, հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորության գնալ, ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»,- ասաց Լևոն Զուրաբյանը: