Քիչ առաջ Ազատության հրապարկում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթական ելույթում նշեց, որ իշխանությունը պետք է ծնկի գա եւ ինքը հնազանդվի:

«Ես չեմ հանձնելու եւ չեմ հանձնվելու: Անգամ այս վադալասկան պետք է մինչեւ վերջ կրեմ մինչեւ մենք միասին նշենք մեր հաղթանակը»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ ինքը հետևում է մամուլի հրապարակումներին, իշխանության ջղաձգումներին եւ քննադատություններին և հավելեց, որ գոնե մեկ անգամ իշխանությունը թող գրանցի ժողովրդի հաղթանակը, քանի որ իրենց տալիս են նման հնարավորություն:

«Յուրաքանչյուր դատավորի՝ հարգելի Պարոն Հարությունյանից սկսած, սա վերջին հնարավորությունն է ուղղել անցյալի կախվածությունը նախագահականից եւ մեկ անգամ գրանցել ժողովրդի հաղթանակը»,-նշեց Ր. Հովհաննիսյանը:

ԿԸՀ-ից պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշեց. «Անվավեր պիտի ճանաչեն ընտրությունների անիրավաչափ ընթացքն ու թվանկարչությունը: Թող նկարիչները նկարեն, ԿԸՀ-ն այլեւս չպետք է նկարչությամբ զբաղվի»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձներին, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Քանի դեռ Օբաման, Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահները եւ Մինսկի խմբի համանախագահները չեն ճանաչել ժողովրդի հաղթանակը, մենք նրանց ուժը կորցրած որոշումները չենք ճանաչում»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ երեք գործող պաշտոնյաները չեն ընդունել իր հրավերը և ներկա չեն Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին:

«Երեք գործող եւ արդեն նախկին պաշտոնյաները չեկան այստեղ: Անգամ այս ինքնամաքրման ՝ պահքի շրջանում նրանք չուզեցին ինքնամաքրվեն, ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, գիտեն, որ ես գնամ ժողովրդի պահանջը կներկայացնեմ»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս նշեց, որ երիտասարդ հանրապատականներից մեկն իրեն ակնարկ է արել, ասելով, որ օտար բառեր է օգտագործում:

«Դու ուրեմն զադնին չե՞ս հասկանում: Ոչ մի նահանջ չի լինելու»,-ասաց Ր. Հովհաննիսյանը: