Համաձայն Ջոնս Հոպկինսի համալսարանի կատարած հետազոտության տվյալների` ամենաշատը Իրանի բնակիչներն են դիմում պլաստիկ վիրահատության: Իրանում պլաստիկ վիրահատության կարող են դիմել անգամ 14 տարեկան անչափահասները, մասնավորապես` քթի ձևափոխման համար: Գրում է Daily Mail պարբերականը:
Իրանը դրա պատչառով անվանել են ռենոպլաստիկայի մայրաքաղաք: Այստեղ նման վիրահատություններ իրականացնում են 7 անգամ ավելի շատ, քան ԱՄՆ-ում: Նրանց չի կանգնեցնում անգամ մեծ գումարը: Այստեղ տարեկան 200.000 մարդ դիմում է պլաստիկ վիրահատության ծառայություններին:
Ընդ որում ավելանում է ապօրինի բուժկենտրոնների քանակը: Օրինակ Թեհրանոմ թույլտվությամբ աշխատում է 157 պլաստիկ վիրաբույժ, իսկ 7000-ն աշխատում է առանց թույլտվության: