Խորհրդարանում այս պահին տեղի են ունենում ԱԺ նախագահի ընտրություններ, որում առաջադրվել է երկու թեկնածու` ԱԺ ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը, իսկ ՀԱԿ-ից` Հրանը Բագրատյանը:

Ընտրություններին չեն մասնակցում ՀՅԴ, Ժառանգություն և ՀԱԿ խմբակցությունները: Չնայած նրան, որ ՀԱԿ խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել ընտրություններին, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց և ընտրեց Հրանտ Բագրատյանին:

«Ես հարգում եմ ՀԱԿ-ի որոշումը, ունեմ իմ դիրքորոշումը: Հրանտ Բագրատյանի առաջադրումն ինձ համար անակնկալ էր, բայց գալ և նրա օգտին քվեարկելն ինձ համար բարոյական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հրանտ Բագրատյանն իր առաջադրման մասին ասաց. «Ձեր համար եմ դրել, քո համար եմ դրել, որ այս երկիրը մի օր երկիր դառնա: Ինձ չի հետաքրքրում, թե ինչքան ձայն կստանամ»: