Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին, փոխանցում է The Guardian-ը։

Ամռանը, ամենայն հավանականությամբ, իսպանական ակումբից կհեռանա Դիեգո Կոստան եւ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է արժանի փոխարինող գտնել նրա համար։ Իր հերթին «Արսենալը» պատրաստ է բաց թողնել ֆրանսիացի հարձակվողին։

27-ամյա Ժիրուն Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 15 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ։