ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգմավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևելով ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններին, կարծիքներին և վերլուծություններին և օգտվելով ԲՀԿ խմբակցության կայացրած որոշումից, այն է՝ ընտրություններին խմբակցության անդամները կարող են քվեարկել ազատ, հայտնում եմ, որ ես իմ խղճի և համոզմունքների թելադրանքով քվեարկել եմ Հրանտ Բագրատյանի օգտին»: