ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որից 80-ը կողմ են քվեարկել, 5-ը՝ դեմ, մեկ քվեաթերթիկ անվավեր է եղել:
ԱԺ պատգամավորն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀԿ խմբակցությանը և ԲՀԿ-ին՝ ընտրությանը մասնակցելու համար:
«Պատրաստ եմ ստանձնելու պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը»,-ասաց Հովհաննես Սահակյանը: