Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջավիդ Միրզոևը, խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ծառայակից Նասիմ Ռուսթամովի ուղղությամբ։
Տուժածին տեղափոխել են հոսպիտալ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ներկայումս վիրավորում ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։