Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարչձավ ներկայումս մի շարք կարեւոր հարցերի, որոնք կարծես կապ ունեն նաեւ վերջինիս հետ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն կարծում է, որ «Քառյակը» այժմ քննարկելու ընդամենը մեկ հարց ունի, որը թերեւս վերաբերում է բոլոր 4 անդամներին, այն է՝ կառավարության նոր ծրագիրը:
Չնայած նա ընդունում է, որ եթե այս 4 խմբակցությունների համախմբված միջամտությունը չլիներ գուցե «Պարտադիր կուտակայինի» խնդիրն այդպես էլ չմտներ Սահմանադրական դատարան:
Այնուամենայնիվ բանախոսի կարծիքով՝ «Քառյակ, որպես այդպիսին չկա, կան չորս ուժեր, ովքեր փորձում են համագործակցության նոր մշակույթ ստեղծել, իսկ դրա արդյունքը կերևա մայիսին: Ավելին սպասել դժվար կլինի, եթե այդ ուժերը չկարողանան կանխել կառավարության ծրագիրը, և եթե կառավարության ծրագրի ժամանակ այդպիսի քվեարկություն լինի, սա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակը»- նշում է Հովհաննիսյանը:
Վերջում Հովհաննիսյանը հավելում է «Նոր վիճակ կձեւովորի միայն կառավարության ծրագրի տապալումը, ինչն էլ կհանդիսանա 4 ուժերի վերջնական համաձայնության գալու հանգրվանը»:


