Ապրիլի 30-ին տեղի ունեցավ AIR ARMENIA ավիաընկերության կողմից դեպի Փարիզ իրականացվող առաջին թռիչքը: Այս չվերթով ընկերությունը վերականգնում է հայ ավիացիայի ավանդույթները՝ կանոնավոր ուղևորափոխադրումներ դեպի Ֆրանսիա: Թռիչքն իրականացվում է A 320 ինքնաթիռով:
Երևան-Փարիզ-Երևան կանոնավոր ուղևորափոխադրումներ AIR ARMENIA-ի կողմից այսուհետ կիրականացվի ամեն չորեքշաբթի և կիրակի:
Նշենք, որ AIR ARMENIA ավիաընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Անխափան աշխատանքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ այս տարիների ընթացքում «AIR ARMENIA» ընկերությունը արժանացել է բարձր գնահատականի և վստահության:
«AIR ARMENIA» ավիաընկերությունն իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ ԱՊՀ տարածքում և Եվրոպայում, իսկ կենտրոնակայանը տեղակայված է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: