«Արմեն Մովսիսյանը, ով 2001թ. զբաղեցնում էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը, երեկ հրաժեշտ տվեց իր աթոռին։ Ի դեպ, առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյան, ով Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, չնայած նրանց ազգանունների տարբերությանը։

Ինչպես հայտնի է՝ նրա փոխարեն դեսպան է նշանակվելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Փաստորեն, պետք է արձանագրենք, որ այսպիսով Մովսիսյան-Մարգարյան եղբայրների էպոխան ավարտվեց»,– գրում է թերթը։