««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել Աժ նախագահի ընտրութանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին։
Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել և ապացուցել, թե իրենք Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 «կողմ» քվեաթերթիկ է եղել (Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի և իր՝ Բագրատյանի կողմից քվեարկված)։ Թե որտեղ են մյուս քվեաթերթիկները, անհայտ է։

Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոի Գրիշ) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ մեկից թաքցնելու բան չունի, և քվեարկել է Գ. Սահակյանի օգտին: Պատգամավորը հաստատեց նաև, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ են մասնակցել քվեարկությանը: «Որոշումը կայացնում է ֆրակցիայի ղեկավարը»»,–պատգամավորի խոսքերն է փոխանցում թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։