Միսս Ռուսաստան 2013 Էլմիրա Աբրազակովան վիրավորանքի պատճառով ստիպված էր Вконтакте սոցիալական կայքից ջրջել իր էջը: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Հաղթանակից հետո Էլմիրա Աբրազակովան հազարավոր հաղորդագրություններ է ստացել:
«Շատ հաճելի է, որ կան նաև դրական հաղորդագրություններ, բայց կար նաև բացասական, ես կասեի բացասական, որն անցնում է չափը: Իրականում ես դրանից հաճույք եմ ստանում: Հաճելի է, որ քո մասին գիտեն, որ դու ինչ-որ մեկի համար հետաքրքիր ես»,- ասել է Էլմիրա Աբրազակովան:
Միսս Ռուսաստան 2003-ի հաղթող Վիկտորիա Լապիրիվան այդ ամենը սովորական է համարում:
«Գեղեցիկ աղջիկների համար ոչ միշտ է հեշտ հասարակությունում ապրել: Այս մասնագիտությունը երկու կողմ ունի: Մեկը` գեղեցիկն է, իսկ մյուսը` նման բացասական արձագանքներն են: Նա պետք է պատրաստ լինի նման կարծիքներ լսելուն, այլապես պետք է չմասնակցել մրցույթին»,- ասել է Վիկտորիա Լապիրիվան:
Էլմիրա Աբրազակովայի խոսքերով` նա շատ բացասական հաղորդագրություններ է ստացել, որոնք վերաբերում էին մասնավորապես իր ազգային պատկանելությանը:
«Մայրս ռուս է, իսկ հայրս` թաթար: Բայց մեր երկիրը բազմազգ է, և ես այդտեղ ոչ մի քրեական բան չեմ տեսնում»,- նշեց Էլմիրա Աբրազակովան: