ՕԵԿ-ի նախկին անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ես օֆիցիալ հայտարարում եմ Երևան քաղաքում չկա գործազրկություն `ավելին կա ազատ աշխատատեղերի խնդիր, ավելի շատ գործում է մեծամիտ ծուլության մենտալիտետ աշխատանքի նկատմամբ
թափուր աշխատեղեր
1.Տնօրեն,մենեջեր
2.Հաշվապահ հաշվետարներ
3.Վաճառողներ գանձապահներ
4.Վարորդներ, առաքիչներ
5.Մատուցողներ, սպասարկողներ
6.Բանվորներ, հավաքարարներ
7.Սպասուհիներ,դայակներ
8.Շինարար,աշղեկներ
շինարարության ոլորտի ամենատարբեր մասնագետներ
9.երթուղային,տաքսու վարորդներ
10.բազում այլ բնագավառներ
խիստ զբաղված աշխաատեղեր
1.ազգին չսիրողներ
2. բոլորին քնադատողներ
3. ուրիշի փողերը հաշվողներ
4.ժամանակին սուտ բարձրագույն կրթություն ստացածներ
5.հնում մեծ փողեր աշխատած գլուխգովաններ
6.հեսա Մոսկվայից հրավերք սպասողներ
7.սրճարանում նստած ուրիշների եկամուտ հաշվողներ
8.դրսից գումար սպասողներ
9.ծնողների հաշվին ապրողներ
10.ամեն րոպե պատրաստ արտագաղթելու
11.բոլոր ժամանակներում իշխանություններից դժգոհ
12. հավերժ համապատասխան աշխատանք չգտնողեր
13. եվ այլն»: