Այսօր` մայիսի 3-ին, Բեռլինում, կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) մենամարտը:
Երեկ երեկոյան Բեռլինում տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ, իսկ Նիկոլա Սյեկլոչան` 76.2 կգ:
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում