Այսօր` մայիսի 5-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողներից մեկը վիրավորել է ինքն իրեն:

ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ N զորամասի զինծառայող` շարքային Քյամրան Ռաֆիգ օղլու Ռասուլովը խախտելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, ու ազդանշանային ատրճանակից հրաձգելիս, պաշտոնական վարկածով, պատահաբար կրակել է ոտքին:

Կատարվածի կապակցությամբ տարվում է հետաքննություն: