Երեկ՝ մայիսի 4-ին Կոպենհագենի Town Hall-ում մեկնարկել է «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային 59-րդ մրցույթը: Երեկոյի հաղորդավարներն էին Նիկոլայ Կոպպելը, Պիլոու Ասբեկը եւ Լիսե Ռեննեն: Մասնակից երկրների ներկայացուցիչները եւ պատվիրակության անդամներն անցել են 70 մետրանոց կարմիր գորգի վրայով: Շքերթը գլխավորել է «Եվրատեսիլ-2013»-ի հաղթող դանիացի Էմիլի դը Ֆորեսթը, ապա 37 մասնակից երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն՝ հայկական պատվիրակության հետ:
Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Արամը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ առաջին համարի ներքո: