«Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանը կարող է նշանակվել Վրաստանում դեսպան։ Այդ պաշտոնը թափուր է մնացել Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարար նշանակելու արդյունքում։

Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը դիմել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանին։
Նա ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է լուրը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։