«Արդեն հրապարակ է նետվում «թեզ», որ «4 ոչ իշխանական ուժերը միասնաբար չմասնակցեն “նոր” կառավարության կողմից ներկայացված ծրագրի քվեարկությանը»: Ինչո՞ւ չմասնակցեք.
1. որպեսզի ԱԺ նախագահի ընտրության խայտառակությունը չլինի՞,
2. վստահ չե՞ք, որ բոլորով "դեմ" կքվեարկեք,
3. ո՞ւմ եք փրկում. բոլորը պետք է լինեն ԱԺ դահլիճում եւ միահամուռ դեմ քվեարկեն,
4. միթե՞ պարզ չի, որ այդպես ավելի հեշտ է լինելու իշխանության համար,
5. որպեսզի ՀՀԿ-ը կոճակասեղմությամբ ա՞նց կացնի ծրագիրը:
Ասեմ, իմ համար դա հավասարազոր կլինի Կառավարության ծրագրին կողմ քվեարկելուն: Դա նման է լինելու գազային պայմանագրերի ժամանակ դահլիճից դուրս գալուն, որպեսզի Սուքիաս Ավետիսյանը «լավ ու հեշտ հաշվի» քվեները: Այս ամենը արդեն տհաճ է»- գրում Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում: