«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո։
Հիշեցնենք, որ Արկադի Ղուկասյանը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը. նա պատրաստվում է ԼՂ-ում նախագահ դառնալ։ «Իմաստ չեմ տեսնում ԱԱԽ գնալ»,– ասել է նա մի նեղ միջավայրում։

Քննարկվում է Հրայր Թովմասյանի նշանակման հնարավորությունը, սակայն առավել քաջատեղյակները պնդում են, որ դա անհնար է, և չի բացառվում, որ ԱԱԽ-ն վերադառնա իր նախկին կարգավիճակին ու դառնա ՀՀ նախագահի աշխատակազմին «կից» կառույց»,–գրում է թերթը։