«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ շշի Մելոն, այս տարի իրեն առանձնահատուկ ճոխություն է թույլ տվել՝ ձեռք բերելով դեղին գույնի Lamborghini ավտոմեքենա, որը բավականին թանկարժեք է եւ հենց այդ գույնից 2013թ. թողարկվել է անսահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 100 օրինակ։ Այս շքեղ մակնիշը դասվում է աշխարհի ամենաթանկ մեքենաների շարքին, եւ նրա մոտավոր արժեքն է 1 մկն դոլար։ Իսկ թե ինչպես կարելի է պատգամավորական աշխատավարձով ձեռք բերել նմանատիպ արժողությամբ ավտոմեքենա, կարելի է միայն երազում պատկերացնել»։
Առավել մանրամասն` «Իրավունք» թերթի այսօրվա համարում: