Ֆրանսիայի նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու եւ բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։
«Այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած Ֆրանսիայի նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետեւելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով»,-ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ մամուլում գրում էին, որ «Կարֆուրի» բացմանը ներկա է լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


