Վերջապես 90-ականների սեքս սիմվոլ համարվող Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց իր նոր «Ժամանակին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Երգի երաժշտության հեղինակը Էդգար Ալեքսանյանն է, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կոկչյանը: Երգչուհու ոճաբաններն են Դիանա Շատվերյանը եւ Արայիկ Գաբաջյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: