Այսօր Վ.Սարգսյան անվան Ռազմական ինստիտուտում կայացավ նախնական զինվորական պատրաստություն առարկայի ամենամյա հանրապետական օլիմպիադայի ամփոփումը: ՀՀ ՊՆ Ս.Օհանյանը նախ շրջեց բոլոր մրցակցային հարթակներով, դիտեց ինչպես են լավագույն աշակերտները կրակում, նռնակ նետում և այլն:
Նախարարը իր ողջույնի խոսքում նշեց, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են մատաղ սերնդի դաստիարակության համար, փողոցային բարքերի դեմ պայքարի և պատասխանատու ու արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու առումով: Ինչպես և սպասելի էր բոլոր թիմերից ամենալավ արդյունքները ապահովեցին Արցախի աշակերտները, որոնք արդեն պատրաստ զինվորներ էին, իսկ երկրորդ տեղում Տավուշի մարզի աշակերտներն էին: Այս իրողությունը արդեն ինքնին շատ բան է նշանակում: Մեր պետության ու ազգի այն հատվածները, որոնք ամեն օր գործ ունեն հակառակորդի հետ իրենց որդիներին էլ են դաստիարակում ավելի հայրենասեր ու պատրաստ բոլոր փորձություններին: Ցավալի է բայց մայրաքաղաքի դպրոցները այս հարցում լավ արդյունքներ չեն գրանցում: