«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետը դեռ որոշում չի կայացրել»,- երեկ այսպես պատասխանեցին կառավարության լրատվական ծառայությունից մեր հարցին՝ արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնակության է տեղափոխվելու կառավարական ամառանոցներ։

Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը կառավարական ամառանոցներ չէր տեղափոխվել նաեւ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո։ Իսկ թե կոնկրետ որտեղ է նա բնակվում, իրականում դժվար է ասել։ Նա երբեմն գնում-գալիս է իր հայրենի Մխչյան գյուղի իրենց տուն։ Բացի դա, կա «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա հայտնի տունը՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ։
Բացի այս, մայրաքաղաքում շրջող լուրերի համաձայն՝ Աբրահամյանը Երեւանի կենտրոնում մոտ երկու տասնյակ բնակարաններ ունի։ Լուրեր կան, ի դեպ, որ նա կառավարական ամառանոցներ չի տեղափոխվում հատուկ ծառայությունների ուշադրությունից հնարավորինս դուրս լինելու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում