Անջելինա Ջոլին հայտնվել է Saint Laurent-ի կրեատիվ տնօրենի՝ Էդի Սլիմանայի օբյեկտիվի առաջ:
Նկարահանման ընթացքում դերասանուհին խոսել է ամուսնուն նվիրված «Անպարտելին» գրքի եւ երեխաների մասին:
Ես երջանիկ եմ, որ կարող եմ անել ինչ-որ բան, որն իմ ֆիզիկապես ներկայությունից կախված չէ, այլ միայն ներքին աշխարհի: Դա ինձ երջանկացնում է: Այդ դեպքերում ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում: Դա ես եմ, ես իսկական եմ որպես ռեժիսոր:
Անջելինան 2010-ից սկսած չի նկարահանվել ֆիլմերում՝ այդ ժամանակ նա Ջոննի Դեպպի հետ հայտնվում էր «Տուրիստ»-ի տեսաֆիլմերում: Ջոլիի խոսքով, ինքը ցանկանում էր կադր վերադառնալ միայն մեկ պայմանով, որ տեսաֆիլմը լիներ փոքր ինչ էքստրեմալ՝ սեփական հարմարավետությունը խախտելով:
«Կործանարար»-ը հենց այդպիսի ֆիլմ է: Բայց ինչու՞ է Ջոլին ընտրել չար վհուկի կերպարը:
Չգիտեմ: Կարծում եմ, ինձ դուր է եկել ատել նրան: Նա պարզապես վախեցրել է ինձ եւ ես միանգամից ինչ որ ձգողություն զգացի դեպի պերսոնաժը:
Ի դեպ, մինչ Disney-ի արտադրության համար 200 մլն. դոլլար ներդնելը, հարկ էր ուսումնասիրել շուկան եւ հայտնաբերել, որ «Կործանարար»-ը ավելի հայտնի է դարձել իր չարությամբ, քան Կապիտան Կուկը, Ուրսուլան ու Կրուելլա դե Վիլը:
Արքայադուստր Ավրորայի դերում կարող էր լինել միայն աղջնակ, ով չէր վախենա Ջոլիից գրիմի պատճառով: Եւ նրա դերում հանդես եկավ հենց Անջելինայի աղջիկը՝ Վիվենը:
Ես փոքրիկիս անվանում եմ իմ ստվերը, քանի որ նրան անհնար է զատել ինձնից: Ես կարող եմ տխուր ու հոգնած լինել, ահավոր տրամադրությամբ, իսկ նրա համար միեւնույնն է: Նա կքայլի հետեւիցս ու կասի. «Մայրիկ, մայրի՜կ» Մենք գիտեինք, որ կադրում նա կշարունակի այդ անել, ինձ կժպտա ու կխնդրի, որպեսզի ես գրկեմ նրան: Այնպես, որ մենք դերի ահամր ուրիշին ընտրել պարզապես չէինք կարող: