Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր  խոսել է  ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի` ԼՂ հակամարտության կարգավորման համար առաջարկած 6 սկզբունքներին` ասելով, որ,  եթե «ՀՀ ԶՈւ դուրս բերվեն «գրավյալ տարածքներից», ապա բոլոր խնդիրները կլուծվեն: Այս մասին գրում է ադրբեջանական «Trend» գործակալությունը:

Մամեդյարովի խոսքերով` ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահի առաջարկած 6 սկզբունքները նորություն չեն, և դրանք ավելի վաղ էլ են հնչեցվել:

Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ «ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար խաղաղ պայմանավորվածություններ ձեռքբերելու աշխատանքը սկսելուն»:

«Առկա ստատուս-քվոն անընդունելի է: Այն անընդունելի է նաև հենց հայերի համար: Երկրում չկա զարգացում, լուրջ դեմոգրաֆիկ խնդիրներ կան: Մենք կոչ ենք անում հայկական կողմին միասին լուծել այս խնդիրը»,- ասել է նա: