Մայիսի 9-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար, Հաղթանակ զբոսայգի էր եկել նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը:
Ներկա էին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը: Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նրանց հետ չէր:
Հարգանքի տուրք մատուցելուց հետո ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար նշելով՝ «Այդ հաղթանակը միանշանակ գնահատելի է, քանի դեռ մենք բոլորս հիշում ենք, գալիս ենք այստեղ և մեր հարգանքի տուրքն ենք մատուցում անհայտ զինվորներին, մեր հայրենակիցներին, ովքեր զոհվել են հայրենիքի, հաղթանակի համար: Նրանք հիշվելու են հանուն հաղթանակի»,- ասաց նա:


