Հաղթանակ զբոսայգում հարգանքի տուրք մատուցելու եկած Ոստիականապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում բացի հաղթական շնորհավորանքներից անդրադառնում է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը որտեղ գտնվում ՀՀԿ կենտրոնական գրասենյակը:
Ոստիականապետն իր խոսքում մասնավորապես նշում է՝ «Գագիկ Ծառուկյանը երեւի նկատի է ունեցել այն, որ այնտեղ՝ այդ փողոցում գծանշաններ պետք է արվեն, փակ կլինի՝ ուրիշ կողմով կգնան»- նշում է Վ. Գասպարյանը:


