Մայիսի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության կոլեգիայի անդամները, բարձրաստիճան այլ սպաներ Հաղթանակի այգում ծաղիկներ խոնարհեցին Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի զոհված մարտիկների հուշակոթողին` ոգեկոչելով Արցախյան ազատամարտի զինվորների անմեռ հիշատակը և կրկին հավաստելով մեր հավատարմությունը մայիսյան հաղթանակների մեծ խորհրդին։

Ոստիկանության պատվիրակությունը Հաղթանակի այգում ծաղիկներ դրեց նաև Անհայտ զինվորի հուշահամալիրում` հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք Հայրենական մեծ պատերազմի դաժան մարտերում, ֆաշիզմի դեմ պայքարում գործած սխրանքով բերեցին Հաղթանակի և Խաղաղության օրը։ Այս տոնն ամենաթանկն է, որովհետև նվաճվել է մեր եղբայրների և քույրերի ինքնազոհության ու հերոսացման գնով և մեր ժողովրդի համար ապահովել խաղաղ ապրելու և արարելու լիարժեք հնարավորություն։

Շնորհավորում ենք Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ` բոլորիս մաղթելով նորանոր հաղթանակներ` հանուն մեր հայրենիքի հարատևման, պետականության ամրապնդման և ժողովրդի բարօրության։