Գոյություն չունեն «Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ» Գոյություն ունի ազատագրված Արցախ՝ մեկ ամբողջություն, որը կազմում է 11432 քառակուսի կմ. տարածքով,- Yerevannews.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը:
Արցախի տարածքային ամբողջականությունն ամրագրված է սահմանադրությամբ՝ որն Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորումն է: Այդ հավաքական կամքն իրողություն է, որը պարզապես անհնարին է անտեսել:
Արցախի տարածքային ամբողջությունը ոչ միայն Արցախի, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության, հայոց պետականության լինելիության գրավականն է: Եվ ուրեմն՝ խոսք անգամ լինել չի կարող տարածք զիջելու մասին: Արցախի տարածքային ամբողջականությունը մեր սերունդների սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու գրավականն է- հավելեց նա: