Հունվարի 24-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի բարձր հովանավորությամբ կայացավ ֆրանսիացի ականավոր հայագետներ Աննի եւ Ժան-Պիեռ Մաեի հեղինակած «Հայաստանի պատմությունը ակունքներից մինչ մեր օրեր» գրքի շնորհանդեսը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի հայերի մշակութային միության եւ Ֆրանսիայի հայ երիտասարդության (UCFAF-JAF) մշակույթի կենտրոնը։
Հանդես գալով ողջույնի խոսքով` դեսպան Չիտեչյանը մասնավորապես բարձր գնահատեց ֆրանսիացի հեղինակների կողմից նման համարձակ եւ միաժամանակ բարդ մտահղացման իրականացումը` ցանկանալով հաջողություն նոր նախաձեռնություններում:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի հայագիտական շրջանակների, ինչպես նաեւ համայնքային, լրագրողական, մշակութային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: