Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում, որը սկսելու է այսօր երեկոյան Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին, Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու 7-րդը: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցում է 26 երկրի ներկայացուցիչ:
Ելույթ են ունենալու 26 երկրի ներկայացուցիչներ հետևյալ հերթականությամբ՝ Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Հայաստան, Մոնտենեգրո, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
«Եվրատեսիլ - 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչին Արամ MP3-ը իր «Not Alone» երգով հանդես էր եկել առաջինը և անցել եզրափակիչ փուլ։