Գերմանիայի կանցլեր Անհելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ հայտարարել են, որ հանրաքվեն, որը կիրակի օրն Ուկրաինայի արևելքում նախատեսում են անցկացնել ռուսամետ անջատողականները, անօրինական է: Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը նաև խոստացել է կոչ անել Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներին սանկցիաներ կիրառել ՌԴ-ի նկատմամբ, եթե Ուկրաինայում չկայանան մայիսի 25-ին նախանշված նախագահական ընտրությունները:
Ֆրանսիայի նախագահի հետ համատեղ ելույթում Գերմանիայի կանցլերը հավելել է, որ նման ելքով զարգացումների պարագայում Ուկրաինայում իրավիճակն էլ ավելի կապակայունանա:
Օլանդն ու Մերկելը նաև կոչ են արել Ռուսաստանին զգալիորեն կրճատել ռուսական զորքերի քանակը Ուկրաինայի հետ սահմանում: