Կուբացի արվեստագետ Էրիկ Ռավելոյի նոր ֆոտոշարքը կոչվում է «Անխոցելիները» (The untouchables): Այս լուսանկարներում խոցելի խավը` երեխաները, պատկերված են իրենց հալածողների մեջքին խաչված վիճակով:

Առաջարկում ենք ձեզ մեկնաբանության տեսքով գրել, թե ինչպիսի լուսանկար է հնարավոր ստանալ հայկական իրականությունում:

Ռավելոյի առաջին լուսանկարը պատկերում է Վատիկանում մանկապղծությունը: Երկրորդում նկարագրվում է երեխաների հանդեպ սեքսուալ բռնության դեպքերը Թաիլանդում, իսկ երրորդն առնչվում է Սիրիայի պատերազմին: Չորրորդ նկարում ամբողջացվում է սև շուկայում մարդկանց օրգանների վաճառքը, որի զոհերի մեծ մասը աղքատ երկրներում ապրող երեխաներն են, և վերջապես` 6-րդ լուսանկարի թիրախում գերությունն է, այս վերջին լուսանկարը մեղադրում է արագ սնունդ պատրաստող բոլոր ընկերություններին:
Լուսանկարներից ամեն մեկն իր խորհուրդն ունի և միտված է պահպանել երեխաների իրավունքներն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բրազիլիան, Սիրիան, Թաիլանդը, ԱՄՆ-ն ու Ճապոնիան: