Ռուսաստանի կառավարությունը Ղրիմին հատկացրել է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ պետական բյուջեից հատկացված գումարները նախատեսված են Ղրիմի և Սևաստոպոլի համար: ՌԴ կառավարության տարածած տեղեկատվության համաձայն` այս գումարները կծառայեն տարածքային միավորների բյուջեների բալանսավորմանը: