Մայիսի 10-ին, ժամը 17.36-ին փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի հոգեբուժարաններից մեկում պայթուցիկ է տեղադրված: Հայտնում են ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Իրականացվել է հիվանդների եւ բուժանձնակազմի տարահանում:
Տեղազննման արդյունքում 3 հոգեբուժական կլինիկաներում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:


