Իրանի նախագահ Հասան Ռուհանինը այսօր հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ատոմային խնդիրների առնչությամբ ցուցադրել իր դիրքերի թափանցիկությունը «վեցնյակին», այս մասին հաղորդում է AP-ը:
Նշվում է, որ «վեցնյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, ԳերմանիաՉինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանի 4-րդ համատեղ հանդիպումը կկայանա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ամսի 13-ից 16-ը: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում մայիսի 6-7-ին:
Իրանի ներկայացուցիչները ընդգծում են նման ձևաչափերով հանդիպումների կարևորությունը, այս քննարկումները դրական են գնահատել նաև Եվրամիության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Իրանն ու «վեցնյակը» համաձայնության եկան, որով նախատեսվում էր Իրանում ուրանի պաշարների նվազեցում: Փոխարենը իսլամական պետության նկատմամբ կիրառվող սանկցիաները կրճատվեցին: