Լատվիայում այսօր` մայիսի 11-ին, անց են կացվում նախագահական ընտրությունները: Այս մասին հայտնում է ИА REGNUM-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ` երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածուներ:

Լրատվամիջոցը ֆեյսբուքյան էջում տեղադրել է լատվիական հեռուստաընկերություններից մեկի սխալմունքը, որտեղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը տիտրում ներկայացվել էր որպես Լատվիայի նախագահ. «Լատվիացիներն արդեն կողմնորոշվել են իրենց ընտրությունում, և կարող են վստահ նայել իրենց ապագային»,- կատակում է ИА REGNUM-ը: