Ռուսաստանի առաջնության ֆուտբոլային խաղը պետերբուրգյան «Զենիթի» և մոսկովյան «Դինամոյի» միջև դադարեցվել է այն բանից հետո, երբ դաշտ են մտել երկրպագուները:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրորդ խաղակեսի ավարտին մի քանի տասնյակ երկրպագուներ ոտքի են ելել և մոտեցել են խաղադաշտին, նրանցից ոմանց հաջողվել է մտել դաշտ, որից հետո անվտանգության աշխատակիցները անցել են գործի: Մինչ այդ «Դինամոն» հաղթում էր 4:2 հաշվով:

Այս միջադեպից հետո «Դինամոյի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ իր թիմի պաշտպաններից մեկի վրա հարձակվել է խաղադաշտ մտած «Զենիթի» երկրպագուն և մի քանի անգամ հարվածել է ֆուտբոլիստի դեմքին: