Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները եւ զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին,-  այդ մասին հաղորդում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Yerevannews.am-ը, մայիսի 1-ին ահազանգ էր ստացվել, որ Վայոց Ձորի զորամասերից մեկի զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանը կորել է: