Երեկ Դոնեցկի մարզում տեղի ունեցավ անջատողականների հանրաքվեն: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ԿԸՀ-ի նախագահ Ռոման Լյագինին, հաղորդում են, որ հանրաքվեում հանրապետության ինքնավարության օգտին է քվեարկել ընտրողների 89,7 տոկոսը:

Ընտրողների 10,19 տոկոսը «դեմ» է եղել հանրապետության ինքնավարությանը, իսկ 0,74 տոկոսի քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Գրում են լրատվանիջոցները, սակայն հավելում, որ աշտոնական ոչինչ այս պահին չկա, իսկ եղած տվյալները հիմնվում են միայն ընտրատեղամասերից հեռախոսային զանգերի վրա: Քվեարկության վերջնական արձանագրությունը կկազմվի մայիսի 12-ի օրվա կեսին:

Ի դեպ, Դոնեցկի շրջանում հանրաքվեին մասնակցել է բնակչության 74,87 տոկոսը, իսկ Լուգանսկում՝ 81 տոկոսը: Այս հանրաքվեները ապօրինի են համարում Ուկրաինայի իշխանությւոնները, ինչպես նաև Եվրամիությունը: