15 մարդ մահացել է, իսկ 21-ը հայտնվել է հիվանդանոցում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ «Վիտա» և «Մազեմբե» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ, երբ «Մազեմբեն» գոլ է խփել, հակառակորդ թիմի երկրպագուները խաղադաշտի ուղղությամբ քարեր ու այլ իրեր են նետել: Դատավորը մի քանի անգամ ընդհատել է խաղը, սակայն երկրպագուներն այդպես էլ չեն հանգստացել, իսկ երբ այն ավարտվել է «Մազեմբեի» հաղթանակով, իրավիճակն ավելի է լարվել: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել։