Այսօր բողոքի ակցիա տեղի ունեցավ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի դիմաց։ Այն հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան շենք է։ ՀՀ կառաբարության և Երևանի քաղաքային իշխանությունները այն օտարել են «Millennium Constraction» ընկերությանը։
Մի քանի տասնյակ ակտիվիստներ քաղաքապետարանից պահանջեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու Աֆրիկյանների տունը իր տեղում. «Այս շենքը պատրաստվում են ապամոնտաժել և փոխարենը կառուցել հերթական «էլիտար հյուրանոցը»»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ տարիներ շարունակ կառավարությանը անտերության է մատնել շինությունը. «Կառավարությունը քանդում է այս շենքը։ Նման գործողություն չպետք է հանդուրժել»,- ասաց պարոն Բաղդասարյանը։