Ոչ մի նախապայման չպետք է առաջ քաշվի խաղաղության հաստատման համար: Անդարդառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այսօրվա հայտարարությանը` YerevanNews.am-ին է ասաց ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանը:
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ խոսվում էր ազատագրված տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին. «Այդ նույն տարածքները ժամանակին մերն են եղել և նրանք ուղղակի ազատագրվել են: Իսկ համաձայնագրի կնքման ժամանակ Ադրբեջանինն էր նախաձեռնությունը, սակայն ներկայումս ադրբեջանական դիվանագիտական կորպուսի կատարած աշխատանքի շնորհիվ իրականությունը խեղաթյուրվել է»,- նշեց ռազմական փորձագետը: Նա նաև հիշեցրեց, որ համանախագահների արած հայտարարության մասին հայ պաշտոնյաները բավականին հստակ դիրքորոշում են արտահայտել: