Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական
խորհրդակցության շրջանակում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն
Մարգարյանը, հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին
դպրոցների Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու նպատակով
ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: 

Նշվել է նաև, որ դրամահավաքի հնարավոր դեպքերը բացառելու նպատակով գրավոր
շրջաբերականներ են ուղարկվել բոլոր դպրոցների տնօրեններին, զուգահեռ
կազմակերպվում են նաև հանդիպումներ ուսուցչական անձնակազմերի և ծնողների
հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն