Թերթը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ավտոմեքենաների այն
պետհամարանիշների ցանկը, որոնք ԱՊՊԱ չունենալու պատճառով չեն տուգանվի,
քանի որ այդ մեքենաները, ըստ ոստիկանության, գործնականում չեն շահագործվել.

«Առաջին հայացքից սա ասվում է այն մարդկանց համար, որոնք վաճառել են
մեքենաները, բայց հաշվառումից չեն հանել և այս տարվա սկզբին տուգանքների
մասին ծանուցումներ էին ստացել»,- նշում է «ՀԺ»-ն և հավելում. «Սակայն, մոտ 30 հազարից բաղկացած այդ ցանկում առկա են, մեղմ ասած, «գոլդ» համարանիշներ և այդ համարանիշներով ավտոմեքենաները պատկանում են մեր օլիգարխներին: Օրինակ՝ ցանկում կան «0»-ներով և «6»-երով համարանիշներ, որոնք պատկանում են «բարերար» Սամվել
Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին)»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։