Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը կփորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսին, փոխանցում է Goal.com-ը։

Անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես փոխարինող Ռիո Ֆերդինանդին, ով հունիսին կհեռանա թիմից։

Հիշեցնենք, որ Հումելսի ծառայություններով է հետաքրքրվում նաեւ կատալոնական «Բարսելոնան»։