Թուրքական Իզմիր քաղաքի հարակից գյուղում տարօրինակ կենդանի է ծնվել: Անասնաբույժները շոկի մեջ են եղել, երբ տեսել են, որ ֆերմերներից մեկի ոչխարը լույս աշխարհ է բերել մի ձագ՝ մարդու դեմքով: Նոր ծնված կենդանին ունեցել է քիթ, շրթունքներ և վառ արտահայտված ծնոտ, այս մասին գրում է Vesti.ru-ն՝ Mirror-ին հղում անելով:
Համացանցում հայտնված տեսանյութում հստակ երևում է, որ նոր ծնված ձագն ունի մարդկային դեմք: Բժիշկները դժվարացել են բացատրել այս երևույթը, նրանց վարկածներից մեկով՝ կենդանու մոր կերում շատ է եղել A վիտամին: Նշենք, որ նմանաբնույթ երևույթներ մինչ այս ևս եղել են: