«Չորրորդ իշխանություն»-ի տեղեկություններով` «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներքին խիստ հրահանգ է տվել պետական բոլոր հիմնարկներին, որ եթե նրանց որևէ աշխատակից պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու դիմում գրի, ապա անմիջապես պետք է հեռացվի աշխատանքից»,- այսօրվա իր համարում գրում է թերթը և հավելում` չնայած այն հանգամանքին, որ հրապարակավ Հովիկ Աբրահամյանը բավական չափավոր է արտահայտվում կուտակային համակարգի մասին, սակայն «մտադիր է աստիճանաբար, հնարավորինս ծածուկ, նախ բյուջետային հաստատություններին պարտադրել այդ համակարգը, իսկ հետո արդեն տնտեսվարող սուբյեկտներին»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։ 

Լուսանկարը` Nyut.am-ից